Օպերատիվ

Խուզարկել են «Արթիկ» ՔԿՀ աշխատակցին

ապրիլի 09, 2018

Ապրիլի 9-ին` ժամը 09:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Կ. Ս.-ին, որի մոտից հայտնաբերել և առգրավել են 2 բջջային հեռախոս, 1 Wi-fi սարք, 3 USB մալուխ և 1 հեռախոսի ականջակալ:

Փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: