Օպերատիվ

Խուզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր

ապրիլի 19, 2022

Ապրիլի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, նախատեսված խուզարկության արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում դատապարտյալի բարձի տակից հայտնաբերվել են 3 մլգ ներակիչ՝ լցված անգույն, կասկածելի զանգվածով, կասկածելի փաթեթ, որի մեջ առկա է եղել կանեփի 12 սերմնահատիկ և մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություն։