Օպերատիվ

Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են

մայիսի 02, 2019

Ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության ժամանակ անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Գ. Վ.-ին, որի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:

Ավելի ուշ՝ ժամը 17:45-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները նախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերում, որի արդյունքում խցերի թաքստոցներից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, 2 սայր, ինքնաշեն 21 խաղաթուղթ:

Նույն օրը՝ 18:50-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, չնախատեսված խուզարկությամբ ցմահ ազատազրկման դատապարտված Ա. Ն.-ի մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և բջջային հեռախոսի 1 լիցքավորիչ: