Պաշտոնական
Խրախուսվել է…
մարտի 01, 2018
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 5-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակցի մոտից հայտնաբերվել էր աննախադեպ քանակի՝ 345 հատ դեղապատիճ:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ, արդարադատության մայոր Տիգրան Մանուկյանը վերոգրյալ հանցագործության բացահայտման ուղղությամբ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալները գերազանց իրացնելու և ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանի հրամանով խրախուսվել է: Քրեկատարողական վարչության պետն ընդունել է Տ. Մանուկյանին, տվել համապատասխան հանձնարարականներ: