Կրթական

Ծաղկագործության և գրիչների ասեղնագործության դասընթացներին մասնակցած դատապարտյալներին տրվել են վկայականներ

դեկտեմբերի 19, 2022

Սույն թվականի սեպտեմբերից նոյեմբեր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Հանուն ազատության» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր ծաղկագործության և գրիչների ասեղնագործության դասընթացներ, որոնք իրականացվել են «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում և Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ։ 

Դասընթացներին մասնակցել է շուրջ 10 ազատազրկված անձ։ 

Դեկտեմբերի 16-ին «Արմավիր» ՔԿՀ-ում «Հանուն ազատության» ՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել է միջոցառում, որի ընթացքում ցուցադրվել են դատապարտյալների ձեռքի աշխատանքները՝ ասեղնագործված գրիչներ, տարբեր նյութերից պատրաստված արհեստական ծաղիկներ։ 

Միջոցառմանը ներկա են եղել «Արմավիր» ՔԿՀ վարչակազմի, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և «Հանուն ազատության» ՀԿ-ի ներկայացուցիչներ, հյուրեր։ 

Դասընթացներին մասնակցած դատապարտյալներին ՀԿ-ի կողմից տրվել են ավարտական վկայականներ։

Նշենք, որ դասընթացները վարել է նույն հիմնարկի ցմահ դատապարտյալ Կարեն Դալլաքյանը, որը «Հանուն ազատության» ՀԿ հետ կնքել էր վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր։