Պաշտոնական

Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի շնորհավորական ուղերձը քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ

հոկտեմբերի 19, 2021

Հարգելի՛ ծառայակիցներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ: 

Պատմական փորձություններով անցած մեր երկրում այսօր ամեն պահ ի հայտ են գալիս արդիական խնդիրներ և հրամայականներ, որոնք յուրաքանչյուրիցս պահանջում են մասնագիտական պատրաստվածության ավելի բարձր մակարդակ, միասնություն, և մենք մեր հայրենանվեր պարտականություններն իրականացնելիս՝ ամենօրյա պահանջ պիտի դարձնենք անաչառությամբ, սկզբունքայնությամբ և ամենայն պատասխանատվությամբ գործելու անհրաժեշտությունը:

Մեր համակարգում անելիքներ շատ կան ու կլինեն, մենք պետք է երբեք չթուլանանք՝ մեր ձեռքը մշտապես պահելով մասնագիտական կատարելագործման զարկերակին՝ ի պատիվ մեր Ծառայության և մեր անհատական կոչման: 

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ աշխատանքային առաջընթաց, արդյունավետ և անփորձանք ծառայություն։ Այսօր, քան երբևէ, մենք պիտի անենք առավելագույնը՝ ի նպաստ հայրենիքի և համակարգի արժանապատվության։

Բարի ծառայություն: