Պաշտոնական

Ծառատունկ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 23, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքի բարեկարգման նպատակով իրականացվել է ծառատունկ, որին մասնակցել են Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանը, հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանը, Ծառայության և հիմնարկի աշխատակիցներ, ինչպես նաև ազատազրկված անձինք։

Տնկման աշխատանքներ իրականացվելու են նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։