Կայացել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստը
հունիսի 13, 2016
Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հունիսի 9-ից 10-ը տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի գլխավորությամբ:
Նիստին ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ նիստի գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի անդրանիկ նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, այդ թվում` խորհրդի նախագահ ընտրելու, քարտուղարության ղեկավար նշանակելու և նիստերի անցկացման օրակարգը հաստատելու մասին:
Նիստի ավարտին խորհրդի քարտուղարին հանձնարարվեց մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստել և խորհրդի հաստատմանը ներկայացնել ԱՊՀ անդամ երկների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2016-2017թթ. աշխատանքային գործունեության պլանը: