Պաշտոնական

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VI նիստը

մարտի 29, 2022

2022 թվականի մարտի 29-ին առցանց եղանակով կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VI նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների, ԱՊՀ Գործադիր կոմիտեի,  ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգող բյուրոյի, Խորհրդի քարտուղարության ներկայացուցիչները: 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է Ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը: Նիստին քննարկվել են միջպետական հետախուզման տեղեկատվական ապահովմանը, Խորհրդի մասնակից պետությունների քրեակատարողական ծառայություններում կոռուպցիայի հակազդման ոլորտում փոխգործակցությանը, Խորհրդի խրախուսանքների ձևերի՝ պատվոգրով պարգևատրման և շնորհակալության հայտարարման հաստատմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ազատազրկման վայրերում անվտանգության ապահովմանն ու բջջային կապի միջոցների օգտագործման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, դատապարտյալների նկատմամբ դաստիարակչական ներգործության միջոցների և մեթոդների կատարելագործմանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական համակարգերի սոցիալ-հոգեբանական ծառայությունների աշխատանքի փոխանակման փորձին: 

2022 թվականի հուլիսին Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվելու է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների VII նիստը: