Մշակութային

Կանանց տոնին նվիրված միջոցառումներ՝ «Վանաձոր» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում

մարտի 09, 2026

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղիյանի հետ իրականացրել է կրթամշակութային միջոցառում՝ բաց դաս «Հայ կանանց դերը և նշանակությունը Հայոց պատմությունում» թեմայով:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայ կնոջ նշանակալի դերակատարումը Հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններում՝ ընդգծելով նրա հայրենասիրական և հասարակական գործունեության կարևորությունը: Դասը ևս մեկ առիթ էր ազատազրկված անձանց պատմական գիտելիքների ընդլայնման և ազգային արժեքների նկատմամբ հետաքրքրության խորացման համար: 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Գարունը մայրական սիրուց է ծնվել» խորագրով ցերեկույթ՝ նվիրված կանաց միջազգային տոնին: Ազատազրկված անձինք ներկայացրել են կանաց տոնի պատմությունը, ընթերցել հայ դասականների ստեղծագործություններից՝ նվիրված մայրերին և կանանց: