Օպերատիվ
Կանաչ, փոշենման զանգված ծխախոտատուփում
սեպտեմբերի 23, 2019
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հավաքակայանի խցերից մեկի պատուհանագոգին՝ դրսի հատվածում, հայտնաբերել են 3 մլ տարողությամբ 1 դատարկ ներարկիչ և ծխախոտի տուփ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 6.7 գր կանաչ, փոշենման զանգված:
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: