Օպերատիվ

Կանխվել է մեծ քանակությամբ բաժանորդային քարտեր փոխանցելու փորձը․ քաղաքացուհին ենթարկվել է վարչական պատասխանատվության

նոյեմբերի 14, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։10-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի ԱԿ-ին։

Խուզարկությամբ ԱԿ-ի մոտից հայտնաբերվել է 31 հատ թաքցված բաժանորդային քարտ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100000 ՀՀ դրամ տուգանքի չափով։