Օպերատիվ

Կասկածելի զանգված՝ սեղանի միջից

նոյեմբերի 18, 2015

Նոյեմբերի 18-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Ս.-ի անվամբ քաղաքացի Ֆ.Ա.-ի կողմից բերված փայտյա սեղանը, որի ոտնակների մեջ փորված թաքստոցներից հայտնաբերել է պոլիէթիլենով փաթեթավորված 2 փաթեթ:

Փաթեթներում եղել են համապատասխանաբար 8,1 և 9,6 գրամ ընդհանուր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ, որոնց մի մասը` B8 դրոշմի առկայությամբ:

Փաթեթներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: