Պաշտոնական
Կընդունի նորանշանակ ծառայողներին
մարտի 01, 2018
Քրեակատարողական ծառայության անձնակազմի հետ տարվող աշխատանքների նոր սկզբունքների շրջանակներում վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանն այսուհետ կընդունի և անձամբ կհրահանգավորի ծառայության անցած նորանշանակ բոլոր աշխատակիցներին:
Օրերս վարչության պետ Ռ. Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի նորանշանակ առաջատար մասնագետ, արդարադատության լեյտենանտ Վարդան Բալոյանին, ով արդեն իսկ հասցրել է ցուցաբերած արիության համար խրախուսվել: Ռ. Հովհաննիսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, զրուցել հետագա անելիքների մասին, մաղթել զգոն, խաղաղ ծառայություն: