Մշակութային

Կին դատապարտյալները նշեցին մայրաքաղաքի տոնը

հոկտեմբերի 11, 2022

Այս տարի լրացավ Էրեբունի-Երևան մայրաքաղաքի հիմնադրման 2804-ամյակը։ 

Տոնի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում, որին մեծ սիրով իրենց մասնակցությունն են ցուցաբերել ազատազրկված կանայք։

Միջոցառմանը ցուցադրվել են պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի «Հազարամյակների ճամփորդը․ Երևան» փաստավավերագրական լիամետրաժ և Սիվիլնեթի պատրաստած «Երևանի քարալեզու պատմությունը․ քարայրից ամրոց» ֆիլմերը։ Խոսվել է նաև Երևանի հիմնադրման, նրա տեսարժան վայրերի մասին։ Ազատազրկված կանայք մայրաքաղաքին նվիրված երգերով օրը դրաձրել են էլ ավելի տոնական և հիշարժան։