Կին դատապարտյալները ցանկություն հայտնեցին կրկին ներկա լինելու նման բարձրարժեք ներկայացման
մարտի 14, 2019
ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում էր. կանանց մեկամսյակին նվիրված կին դատապարտյալների համար ներկայացվեց հայ բեմի առաջին պրոֆեսիոնալ դերասանուհի Արուսյակ Փափազյանի կյանքին նվիրված «Ժամանակի վարագույր» մոնո-ներկայացումը՝ դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանի անկեղծ և տաղանդավոր խաղով: Ներկայացման հիմքում իրական փաստեր են դերասանուհու կյանքից, որի ազգանվեր գործունեությունը մեծ դեր ու նշանակություն են ունեցել 19-րդ դարի հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցման զարգացման գործում:
Հոգեբանական մոնո-ներկայացումից տպավորված՝ կին դատապարտյալները հայտնեցին երախտիքի խոսքեր կազմակերպիչներին, թատրոնի անձնակազմին՝ չթաքցնելով իրենց անկեղծ ցանկությունը կրկին ներկա լինելու նման բարձրարժեք միջոցառումների:
Դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանն էլ իր հեղինակած գրքերից նվիրեց հիմնարկի գրադարանին՝ հայտնելով պատրաստակամություն նորից ներկայանալու անկեղծ հանդիսատեսին որևէ այլ ստեղծագործությամբ: