Մշակութային

«Կյանքամեջում սղված երիտասարդություն» գիրքն արդեն քրեակատարողական հիմնարկների գրադարաններում է

սեպտեմբերի 01, 2023

Անազատության մեջ գտնվող մարդկանց վերասոցիալականացման ծրագրերում առանձնահատուկ տեղ ունեն քրեակատարողական բոլոր հիմնարկներում գործող գրադարանները, որոնք ժամանակ առ ժամանակ համալրվում են նոր գրքերով։ 

Հերթական գիրքը, որը մեծ ուշադրության է արժանացել ազատազրկված անձանց ընթերցող շրջանում, Հայաստանից գաղթած և Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն 25 տարուց ավել բնակվող և ստեղծագործող Նունե Փենի «Կյանքամեջում սղված երիտասարդություն» գիրքն է, որը հրատարակվել է 2017 թվականին և մեծ պահանջարկի շնորհիվ վերահրատարակվել է ևս մի քանի անգամ։ 

Գիրքը քրեակատարողական հիմնարկներին նվիրել է հեղինակը՝ ցանկություն ունենալով ճաղերից այն կողմ գտնվող մարդկանց սրտում նույնպես առավել գնահատելի դարձնել հայրենիքի լինելիությունն ու արժեքը, քանզի այս գիրքը, ինչպես նշել է գրքի խմբագիր Դավիթ Մշեցին․ «․․․․ իմ ու բոլորիս աչքերը բացելու, դաստիարակելու և Հայրենասիրության՝ նման հզոր ու տպավորիչ դաս տալու համար է, և կամենում եմ, որ այս գիրքը դասագիրք դառնա ամեն հայի սեղանին»։