«Կյանքին ասել այո»…
մայիսի 19, 2022
Սույն թվականի մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը համատեղ կազմակերպել էին Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել այո» գրքի քննարկումը: Միջոցառումը իրականացվել է «Ընտանեկան բռնության կանխարգելում/հույզերի կառավարում» դասընթացի շրջանակում, այն վարել է դասախոս Անահիտ Խաչատրյանը: Մասնակիցները նախապես ընթերցել էին գիրքը: Քննարկման ընթացքում համեմատական վերլուծություն է արվել իրենց կյանքի դժվարությունների և Վ. Ֆրանկլի կյանքի վերլուծության համադրությամբ: Դատապարտյալները փորձել են յուրովի մեկնաբանել կյանքի դժվարությունների ընթացքում իրենց սեփական վարքագիծը և դրանից բխող հետագա քայլերը՝ խնդիրներին կառուցողական լուծում տալով: