Օպերատիվ
Կոշիկների միջից հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ
հուլիսի 07, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 6-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը:
Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է երկու փաթեթ՝ 1,25 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման և 7,03 գրամ քաշով շագանակագույն, մածուցիկ զանգվածներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ընթանում է վարույթ: