Օպերատիվ

Կոշիկների միջոցով բջջային հեռախոսների փոխանցման փորձ է արվել, ինչն էլ կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից

մայիսի 19, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները մայիսի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել դատապարտյալ Է.Չ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հանձնուքում առկա կոշիկների միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս՝ թաքցված կրունկների հատվածում:

Հանձնուքը բերած քաղաքացին բանավոր հայտարարել է, որ տեղյակ չի եղել հեռախոսներից, քանի որ կոշիկներն իրեն փոխանցել են նախորդ օրը: 

Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: