Կրթական
Կրթության ուժը՝ փակ դռների հետևում
հոկտեմբերի 10, 2025
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներ Մուշեղ Մխիթարյանը, Մարատ Սարգսյանը և Վիտալիոս Խիոնիդիսը հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով «Կրթությունը նորաձև է նաև քրեակատարողական հիմնարկներում», «Կրթության դերը տնտեսության մեջ», «Կրթությունը նորաձև է» թեմաները։
Ելույթների ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության նշանակությանը, դրա ազդեցությանն անձի և հասարակության զարգացման վրա, ինչպես նաև ներկայացվել են քրեակատարողական հիմնարկում իրականացվող կրթական ծրագրերն ու նախաձեռնությունները։