Հայ-վրացական համագործակցություն
հունիսի 25, 2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի՝ պատիժների կատարման և իրավական օգնության նախարար Գեորգի Մղեբրիշվիլին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Հուշագիրը ստորագրելուց հետո քրեակատարողական վարչությունում տեղի ունեցավ ընդլայնված կազմով խորհրդակցություն Վրաստանի պատիժների կատարման և իրավական օգնության նախարար Գեորգի Մղեբրիշվիլու գլխավորած պատվիրակության և քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչից հետո Վրաստանից ժամանած հյուրերը այցելեցին նորակառույց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին:
Շրջայցից հետո Գեորգի Մղեբրիշվիլին, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես նշեց, որ իր վրա շատ մեծ տպավորություն են թողել հատկապես «Արմավիր» ՔԿՀ-ի ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող շենքային պայմանները:
Իր հերթին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն էլ, անդրադառնալով հուշագրի ստորագրմանը, նկատեց, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումներըը բավական լավ խթան են հետագա համագործակցության համար. արդեն իսկ ձեռք են բերվել փոխադարձ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ՝ կապված պատիժների իրականացման և պրոբացիոն ծառայության ներդրման հետ: