Մշակութային

Հայաստանի կինոյի հիմնադրամի անդամներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

օգոստոսի 21, 2024

Հայկական կինոժառանգության հանրահռչակման շրջանակներում Հայաստանի կինոյի հիմնադրամն օգոստոսի 19-ին իրականացրել է կինոցուցադրություն «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Ազատազրկված կանանց համար ցուցադրվել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմը։

Ցուցադրությունից առաջ հյուրերը խոսել են ֆիլմի մասին, ներկայացրել ռեժիսորին, հետաքրքիր դրվագներ պատմել նկարահանումների ընթացքից։ Կին դատապարտյալները մեծ հետաքրքրությամբ դիտել են ֆիլմը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար և ցանկություն հայտնելով ցուցադրությունների ժամանակ հանդիպումներ ունենալ նաև ֆիլմերի ստեղծագործական կազմի անդամների հետ։