Կրթական

Հայաստանի մշակույթի գործիչների միությունը հավաստագրեր է շնորհել «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացների մասնակից ազատազրկված անձանց

հոկտեմբերի 31, 2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացների շարքը, որն իրականացվում էր հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։ 

Դասընթացների ավարտի կապակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամները և հավաստագրեր շնորհել դասընթացների մասնակից 10 ազատազրկված անձանց։