Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ, քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է հայ գեղանկարիչների աշխատանքները
հուլիսի 22, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման և դրական վարքագծի խթանման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական մշակութային միջոցառումը. Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի կողմից իրականացվել է պատկերասրահի նկարների արտագնա ցուցահանդես:
Պատկերասրահի տնօրեն, հայ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ԳՊՀ-ի կերպարվեստի բաժնի դասախոս Ժիրայր Մարտիրոսյանը ներկայացրել է նկարների իմաստն ու բովանդակությունը, հեղինակներին, որոնք ապրել կամ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, բայց արմատներով հիմնականում Սյունիքի մարզից են: Ցուցահանդեսում ներկայացվել են նաև Ժիրայր Մարտիրոսյանի աշխատանքներից: