Մշակութային
Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված դասախոսություն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 30, 2023
Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի պատմության թանգարանը անցկացրել է դասախոսություն Հայաստանի պատմության և մշակույթի մասին։ Այն վարել է ՀՊԹ հնագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ Բենիկ Վարդանյան։
Դասախոսության ընթացքում սահիկաշարի միջոցով ազատազրկված անձանց ներկայացվել են Կառնուտի, Վերին Նավերի, Քարաշամբի, Լճաշենի և այլ հուշարձանների պեղումներից հայտնաբերված բրոնզեդարյան գտածոները, դրանց պատրաստման եղանակներն ու նշանակությունը։
Դասախոսության ավարտին Բենիկ Վարդանյանը պատասխանել է ազատազրկված անձանց հարցերին։