Պաշտոնական

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունն ակնոցներ է նվիրաբերել ազատազրկված կանանց

դեկտեմբերի 10, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպությունն ակնոցներ է նվիրաբերել տեսողության խնդիր ունեցող 30-ից ավելի ազատությունից զրկված կանանց։

«Հայկական ակնաբուժության նախագծի» ներկայացուցիչ Եղիշե Բաղդասարյանի կողմից հիմնարկում նախապես իրականացվել էր կին կալանավորված անձանց և դատապարտյալների տեսողության ստուգում, որի հիման վրա վերջիններիս հանձնվել են համապատասխան օպտիկական ակնոցներ։