Կրթական

Հայկական արհեստագործությունների մասին դասախոսություն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 18, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների համատեղ ջանքերով և նախաձեռնությամբ ազատազրկված կանանց համար կազմակերպվել է «Հայկական արհեստագործություններ» թեմայով դասախոսություն։ Այն վարել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գիտական գծով տեղակալ, պ․գ․թ․ Սվետլանա Պողոսյանը։

Դասախոսությանը տեսասահիկի միջոցով ներկայացվել են հայ ազգային տարազները, դրանց տեսակները տարբեր ժամանակահատվածներում և շրջաններում, ասեղնագործված, արծաթե կամ ոսկյա զարդերը, դրանց խորհուրդները, մանրամասն ներկայացվել է նաև հայ կնոջ դերը հասարակության մեջ և ընտանիքում։ Անդրադարձ է կատարվել նաև հայ ժողովրդի շրջանում կարևորագույն տեղ զբաղեցնող արհեստներին և նրանց զարգացման պատմական դրդապատճառներին ու ընթացքին՝ կավագործություն, ասեղնագործություն, ոսկերչություն, դերձակություն և այլն։