Հայոց հսկաներին՝ Գարեգին Նժդեհին և Մոնթեին նվիրված միջոցառում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
հուլիսի 23, 2021
Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ անազատության մեջ գտնվող կանանց համար կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ «Հավերժի ճամփորդները, հայոց հսկաները՝ Գարեգին Նժդեհ և Մոնթե» խորագրով։
Կազմակերպիչները ներկայացրել են մեծանուն հայերի գործունեությունը, անցած հերոսական և փառավոր ուղին, ընթերցել են սպարապետ Գարեգին Նժդեհի իմաստասիրական խոհերից, հայրենիքին նվիրված ասույթներից հատվածներ։ Մոնթե Մելքոնյան հերոսին անդրադարձել են նաև որպես անձ, որն աչքի է ընկել իր անսպառ հումորով, պատմել են հետաքրքրաշարժ դրվագներ և իրադարձություններ նրա կյանքից։
Ցերեկույթն ամբողջացել է հերոսներին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրմամբ։ Ցուցադրվել են նաև 2013 թվականին նկարահանված «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարից հայրենիքի վտանգված ճակատագիրը ներկայացնող և Սպարապետի հայրենանվեր գործունեությունը բնորոշող առանցքային հատվածներ։