Հայոց փառապանծ բանակի արժանապատիվ զինվոր
դեկտեմբերի 28, 2015
Քրեակատարողական ծառայության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ քեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Դու, որ քո ողջ էությամբ, ուժով, գիտակցությամբ, անխախտ հավատով ու անսասան կամքով, հաճախ սեփական կյանքի ու առողջության գնով զօրուգիշեր պաշտպանում ես մեր երկրի սահմանները, առավել արժանի ես հանապազօրյա ուշադրության ու նվիրվածության:
Թող որ այս Նոր տարում գլխիդ վերևում միշտ կապույտ երկինք տեսնես, իսկ ոտքերիդ տակ` հերկելի հող:
Թող քո թափած արցունքը լինի միայն հաղթանակի, հանդիպման երջանկության ու վերադարձի ուրախության արցունք:
Թող քո ծնողներն իրենց սիրասուն զավակին հպարտությամբ դիմավորելու առթիվ սեղաններ բացեն ու արժանի խոսքեր լսելու պատիվն ունենան:
Թող քո աչքերում հպարտության կայծեր ցոլան, ձեռքդ ամուր լինի, միտքդ`պարզ, նպատակդ` անբեկանելի, ուխտդ` կատարյալ, Աստծո աջը`միշտ գլխիդ վերևում:
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
Ա. ՕՍԻԿՅԱՆ