Հայտարարություն
ապրիլի 02, 2025
Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ է մինչև 30 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, անգլերենին ազատ տիրապետող մասնագետ, որն ունի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ, անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Դիմել կարող են նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, պետական պահպանության ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին և ներկա ծառայողները։
Հաշվարկային աշխատավարձը՝ սկսած 318․000 ՀՀ դրամից։
Պաշտոն զբաղեցնող ծառայողի համար նախատեսված են մի շարք սոցիալական երաշխիքներ՝
- ամսական ստանում է համապատասխան հավելումներ,
- պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար նրա ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ մատուցումը,
-պետությունը պարբերաբար նախաձեռնում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,
- Քրեակատարողական ծառայության բարեփոխումների շրջանակում առկա են նաև այլ սոցիալական երաշխիքներ:
Գրանցման համար հարկարվոր է ինքնակենսագրականը (CV) ուղարկել kadrer@penitentiary.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@penitentiary.am):