Օպերատիվ

Հայտնաբերվել են հագուստի մեջ թաքցված կասկածելի զանգվածներ

օգոստոսի 12, 2022

Սույն թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: 

Արդյունքում վերջինիս հագուստի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,86 գրամ քաշով զանգված, ինչպես նաև սպիտակ, բյուրեղանման և շագանակագույն, փոշենման զանգվածներ՝ համապատասխանաբար 0,92 և 0,97 գրամ քաշերով: