Օպերատիվ

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ դեղահաբեր

սեպտեմբերի 17, 2021

2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել քաղաքացի Գ. Դ.-ի կողմից կալանավորված անձ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննությամբ հայտնաբերվել է շաքարավազին միախառնված, ենթադրաբար դիմեդրոլ տեսակի 100 հատ դեղահաբ, իսկ նշված քաղաքացու պայուսակում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: