Օպերատիվ

Հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

հուլիսի 28, 2021

2021թ․ հուլիսի 27-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ազատազարկված անձանց խուզարկությունների համար նախատեսված սենյակում՝ աղբամանի կողքին, հայտնաբերել են 22,5 գրամ քաշով կասկածելի փաթեթ:  

Փաթեթն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: