Հոգևոր
Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զրույց է ունեցել ազատազրկված անձանց հետ
փետրվարի 13, 2025
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անձանց համար անցկացրել է դասախոսություն կրթության մասին։
Դասախոսության հիմքում ընկած էր կրթությունը որպես մարդկայնացման ճանապարհի հիմնական ուղեցույց, ինչպես նաև նրա մտավոր, ֆիզիկական, հոգևոր կարևորությունն անհատի ձևավորման և կայացման գործում։ Դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ազատազրկված անձանց շրջանում։
Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նաև շուրջ 100 գրքից բաղկացած հոգևոր գրականություն է նվիրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանին։