Մշակութային

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

մայիսի 12, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել Էին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներ։

«Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական միջոցառումներ։ «Երևան-Կենտրոն»-ում ազատությունից զրկված անձինք իրենց ուժերը չափել են շաշկու, շախմատի և դոմինոյի առաջնություններում։ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում անցկացվել է դոմինոյի մրցաշար, որում հաթող է ճանաչվել ազատազրկված անձ ՎՆերսիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄելքոնյանը, լավագույն եռյակը եզրափակել է ԱՀարությունյանը։

«Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում Մեծ հաղթանակի 80-ամյակը նշել են մշակութային միջոցառումներով, որոնց շրջանակում ազատազրկված անձանց համար կազմակերպվել են կինոդիտումներ։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի «Թշնամին դարպասների մոտ» ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Ստալինգրադյան ճակատամարտի ժամանակ։

«Գորիս», «Վանաձոր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձինք դիտել են Հայրենական պատերազմի մասին պատմող խորհրդային ֆիլմերի գոհարներից՝ ռեժիսոր Դմիտրի Կեսայանցի «Զինվորն ու փիղը», Ռեզո Չխեիձեի «Զինվորի հայրը» և Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմերը։