Օպերատիվ

Հայրը` որդուն

դեկտեմբերի 12, 2014

Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կարճատև տեսակցությունների սենյակում  նկատել են, թե ինչպես է քաղաքացի Մ. Ա.-ն ներքնաշորից ինչ-որ փաթեթ հանում և փոխանցում նույն հիմնարկի կալանավոր որդուն:

Կալանավորի անձնական զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9,2 գրամ ընդհանուր կշռով մուգ շագանակագույն ափիոնանման զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: