Պաշտոնական
Հանդիպում նորանշանակ ծառայողների հետ
ապրիլի 09, 2018
Օրերս ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմի հետ տարվող աշխատանքների նոր սկզբունքների շրջանակում ընդունեց մի քանի նորանշանակ քրեակատարողական ծառայողների:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ աշխատանքային առօրյային, միջանձնային փոխհարաբերություններին, նորանշանակ ծառայողների՝ աշխատանքային գործունեության ընթացքում փորձ ձեռք բերելու և աշխատանքի նրբություններին տիրապետելու կարևորությանը, ինչպես նաև դատապարտյալների հետ տարվող աշխատանքներին:
Քրեակատարողական ծառայության պետն աշխատակիցներին համապատասխան հանձնարարականներ տվեց՝ մաղթելով զգոնություն և խաղաղ ծառայություն: