Պաշտոնական
Հանդիպում վետերանների հետ
մայիսի 09, 2015
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի հրամանով հայրենական պատերազմի մասնակիցներ, քրեակատարողական ծառայության թոշակառուներ Հ. Խառատյանը, Մ. Ամիրյանը, Գ. Հարությունյանը և Մ. Խաչատրյանը ստացան միանվագ դրամական պարգևներ և հուշանվերներ:
Այն վետերաններին փոխանցեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը և պետի գլխավոր խորհրդական Վ. Ֆարամազյանը:
Վետերանները շնորհակալություն հայտնեցին քրեկատարողական ծառայության ղեկավարությանը՝ իրենց նկատմամբ տածած ուշադրության և հոգատարության համար: