Պաշտոնական
Հանդիպում Քրեակատարողական ծառայությունում
մարտի 07, 2017
2017թ. մարտի 7-ին Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի տեղակալ պարոն Դոնալդ Բիսոնի գլխավորած պատվիրակությանը:
Քրեկատարողական ծառայության պետը հյուրերին ներկայացրեց ընտրական գործընթացներում քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ներգրավվածության, օրենսդրական կանոնակարգումների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանն ուղղված օրենսդրական և կազմակերպչական երաշխիքները: