Հանդիպում քրեակատարողական վարչությունում
հունիսի 27, 2017
Հունիսի 27-ին Քրեակատարողական ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ռ. Ալավերդյանը հանդիպեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանի և մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Եվգենիա Իվանովայի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ 2002թ. մինչ օրս համատեղ իրականացված ծրագրերին, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև քննարկվեցին հետագայում ծրագրերի համատեղ մշակման և կայացման եղանակները:
Կողմերը կարևորեցին հատկապես «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից կին դատապարտյալների համար կազմակերպված վարսահարդարման դասընթացների անցկացումը, որի երեք փուլերի ընթացքում 29 կին դատապարտյալներ ստացել են որակավորումը հավաստող վկայականներ, ինչի առնչությամբ ՍՀԻԱ բաժնի պետ Ռ. Ալավերդյանը Քրեակատարողական ծառայության ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց և հավելեց, որ ծառայությունը պատրաստակամ է ապահովել հետագա արդյունավետ համագործակցության շարունակականությունը: