Պաշտոնական

Հանդիսավոր նիստ՝ նվիրված Քրեակատարողական ծառայողի օրվան և Քրեակատարողական ծառայության 106-ամյակին

հոկտեմբերի 20, 2025

2025 թվականի հոկտեմբերի 19-ին կայացել է Քրեակատարողական ծառայողի օրվան և Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը։

Նիստի ընթացքում մի շարք ծառայողներ արժանացել են բարձր պարգևների՝ իրենց օրինակելի ծառայության, նվիրվածության և մասնագիտական հաջողությունների համար։ Պարգևները հանձնել են արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և Ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, արդարադատության նախարարության, գիտական համայնքի, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Հանդիսավոր արարողությունից հետո կայացել է «Քրեակատարողական համակարգբարեփոխումներ և մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը, որը համախմբել էր ոլորտի ազգային և միջազգային փորձագետների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Ծառայության աշխատակիցների, դասախոսների և ուսանողների։

Բանախոսներն անդրադարձել են արդիական թեմաների՝ կապված քրեակատարողական համակարգի բարեփոխումների, միջազգային ստանդարտների ներդրման, քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման գործընթացների, կրթության դերի և զարգացման հեռանկարների հետ։

Գիտաժողովն ավարտվել է համագործակցության նոր հորիզոնների քննարկմամբ և փոխադարձ պատրաստակամությամբ՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն արդար, արդյունավետ և մարդակենտրոն քրեակատարողական համակարգի զարգացման։

(ՖՈՏՈՇԱՐՔ)