Օպերատիվ
Հանձնուքում առկա տաբատի գրպանից հայտնաբերվել է թմրամիջոցին նմանվող զանգված
հոկտեմբերի 20, 2023
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել քաղաքացի Ա.Գ.-ի կողմից կալանավորված անձ Ս.Գ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Զննության արդյունքում հանձնուքում առկա տաբատի գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված, թմրամիջոցին նմանվող մուգ դարչնագույն զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 0,9 գրամ:
Ա.Գ.-ն ձերբակալվել է քրեակատարողական ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: