Մշակութային

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախաձեռնած հերթական միջոցառումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էր

դեկտեմբերի 24, 2024

Դեկտեմբերի 24-ին անազատության մեջ գտնվող անձանց հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից,«Կամավորի օրագիրը» գրքի հեղինակ Մկրտիչ (Ճրագ) Գեւորգյանը։ Դատապարտյալներին հետաքրքիր էր, թե ինչպես ծնվեց գիրք գրելու միտքը, արդյո՞ք վերհուշը հոգեպես չխանգարեց հեղինակին եւ բազմաթիվ այլ հարցեր։ Գրքի հեղինակը վերջում իր մակագրությամբ գրքեր նվիրեց անազատության մեջ գտնվողներին ու ՔԿՀ-ի աշխատակիցներին։