Պաշտոնական

Հանրային քննարկում՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ

մայիսի 15, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մայիսի 15-ին մասնակցել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկմանը։ Քննարկումը կայացել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։   

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով դեռևս 2023 թվականի դեկտեմբերին ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով։ 

Ծովինար Թադևոսյանը քննարկմանը ներկայացրել է վերոնշյալ աշխատանքային խմբի կողմից մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները, ներկա կարգավորումները և առաջարկվող փոփոխությունները։

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։