Պաշտոնական
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում
հուլիսի 04, 2025
ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները հրդեհի դեպքում և տարհանման միջոցառումների կազմակերպումը» թեմայով։
Անձնակազմի տարհանումն իրականացվել է՝ համաձայն տարհանման սխեմայի, բացի այդ՝ թեմայի շրջանակներում անձնակազմի հետ նախապես անցկացվել էին մեթոդական դասընթացներ։