Պաշտոնական
Հարգանքի տուրք երկրաշարժի զոհերի հիշատակին
դեկտեմբերի 07, 2021
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական տարբեր հիմնարկներում ազատազրկված անձինք և հիմնարկների վարչակազմերը հարգանքի տուրք են մատուցել 1988թ․ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով և խնկարկելով ՔԿՀ-ների հոգևոր անկյուններում։
Արարողության ավարտից հետո ցուցադրվել են երկրաշարժին նվիրված ֆիլմեր։