Պաշտոնական

Հեծանվային մարզասարք՝ Լոռու մարզպետի կողմից

հունիսի 06, 2022

Սույն թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և իր օգնականը՝ Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը, այցելել էին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ՝ ծանոթանալու հիմնարկի առանձնահատկություններին:

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի և վարչակազմի ուղեկցությամբ հյուրերը շրջայց էին կատարել հիմնարկում: Մարզպետն ազատազրկված անձանց առողջ ապրելակերպը խթանելու նպատակով խոստացել էր հիմնարկին նվիրել մարզասարք:

Օրեր անց՝ հունիսի 3-ին, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի մարզասրահը համալրվել է Ա. Խաչատրյանի կողմից հատկացված հեծանվատրենաժորով, ինչը ևս մեկ հնարավորություն է դատապարտյալների ազատ ժամանակը արդյունավետ կազմակերպելու և առողջ կենսակերպով լրացնելու գործում: