Հոգևոր
Հերթական մատուռի օծումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
հունվարի 20, 2020
Հունվարի 18-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3-րդ տեղամասում, որը նախատեսված է կալանավորված անձանց պահելու համար, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ձեռամբ օծվեցին «Սուրբ Նշան» մատուռը, այնտեղ տեղադրված խաչքարն ու սրբապատկերները:
Ներկա էին քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը, հիմնարկի վարչակազմը, ինչպես նաև կալանավորված անձինք:
Մատուռի օծման արարողությունն սկսվեց ներկաների միասնաբար արտասանված Տերունական աղոթքով: