Օպերատիվ

Հերթական ներնետման դեպքը՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 26, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները, ծառայություն իրականացնելիս, դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։55-ի սահմաններում, նկատել են, որ փողոցի կողմից հիմնարկի բնակելի գոտի նետվել է ինչ-որ փաթեթ։

Ծառայողներն անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն և հայտնաբերել նշված փաթեթը, որում առկա է եղել 3 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։